Ձյուն, բուք․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փետրվարի 20-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

Ջերմուկի խաչմերուկից մինչև

Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

 

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում  բուք է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Այս թեմայով
am