Ձյուն է տեղում Կոտայքի մարզում և Ապարանի տարածաշրջանում

Ձյուն է տեղում Կոտայքի մարզում և Ապարանի տարածաշրջանում. ՆԳՆ–ն ներկայացրել է իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար  անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Արագածի, Ապարանի, Աշտարակի և Աշոցքի տարածաշրջաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշտարակի, Թալինի տարածաշրջաններում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է։

Այս թեմայով
am