Կայացել է Փաշինյան-Կոբախիձե հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է իր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվելիք հարցերը։
Նշվել է, որ կողմերն ուշադրություն են դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին և խաղաղ գործընթացի առաջընթացին։
Իրակլի Կոբախիձեն հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ խթանելու երկխոսությունը և նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը, նշելով, որ դա անհրաժեշտ է երկրների հետագա զարգացման համար։