ՀՀ-ում պահեստազորայինների վարժական հավաքներ կիրականացվեն․ Կառավարությունը նշել է ժամկետը

Սույն թվականի փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 18-ը ՀՀ պաշտպանության նախարարությունը կիրականացնի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին կառավարության որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղը՝ հունվարի 9-ին, տեղի ունենալիք նիստի օրակարգում։ 

 

Նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:  

 

Կառավարության կայքում հրապարակված նախագծից civic.am-ը տեղեկացավ, որ պահեստազորայինների վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացիներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օրժամկետով: Նախագծի 2-րդ եւ 4-րդ կետերն, ի դեպ, գաղտնի են։

Այս թեմայով
am