Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Բաքվից ժամանել է Երևան
Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Ալի Աքբար Ահմադիանը մեկնել էր Բաքու, ըստ էության, Բաքվից էլ Երևան։