Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը 2 ամսով կալանավորվել է

«Հրապարակ»-ը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում, նախնական տեղեկություններով, կաշառք վերցնելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը` Սուրեն Աբովյանը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ եւ տնօրենը։

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը՝ Սուրեն Աբովյանը 2 ամսով կալանավորվել է։ 

Ի դեպ, Սուրեն Աբովյանը դեռ Մամիկոն Ասլանյանի ժամանակներից է աշխատում, որպես մեղադրյալ անցնում է Ասլանյանի քրեական գործով: Մեր տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ-ն անսպասելիորեն մտել է քաղաքապետարան եւ տարել բաժնի պետին: Մենք տեղեկացանք, որ երեկ օրվա ընթացքում նրա մասին բնութագիր են պատրաստել եւ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին»։

Այս թեմայով
am