Հրազդան համայնքում այսօր մեկնարկեց 2024 թվակականի ամառային առաջին զորակոչը
Այսօր, Կոտայքի մարզի Հրազդան համայնքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները՝ փոխարինելու իրենց ավագ ընկերներին և ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։։
Meganews.am-ը տեղեկանում է Հրազդանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Կոտայքի ՄՏՍ Հրազդանի բաժանմունքի տարածքից նորակոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու էին եկել՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը,
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Կոտայքի ստորաբաժանման ղեկավար՝ Արմեն Հարությունյանը,
Կոտայքի մարզային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի ՊԺԿ մայոր՝ էմին Վարդանյանը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր Տեր Համազասպը:
Զորակոչիկներին օրհնության խոսք է ասել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր Տեր Համազասպը:
Ողջունելով ներկաներին՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տղաներին մաղթել է առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Կոտայքի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի պետի, ՊԺԿ մայոր` Էմին Վարդանյանը շնորհավորելով նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ, մաղթել է նրանց բարի և խաղաղ ծառայություն, որից հետո տղաները շարժվել են դեպի կենտրոնական հավաքակայան։
Հայրենասիրության և հայ տղամարդուն վայել արժանապատվության գիտակցությամբ նրանք համալրելու են հայոց բանակի շարքերը։
Ժամկետային զինվորական ծառայության մեկնող տղաները, ոչ մի իրավիճակում չպետք է կորցնեն իրենց զգոնությունը, պետք է լինեն միասնական, հոգատար միմյանց նկատմամբ, դժվարությունները հաղթահարող, ուս ուսի տված՝ միասնական ուժով։ Թող նրանց ծառայությունը խաղաղ լինի և բոլոր կրակոցները լինեն միայն ուսումնական։
Հիշեցնում ենք, որ 2024 թվականի ամառային զորակոչը Հրազդան համայնքում կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ։
Meganews.am