Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը, 2 ամսով կալանավորեց
Տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանին եւ Վահան Անանյանին մեկական ամսով այսօր եւս կալանավորեցին:
Ինչպես հայտնում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը, կալանավորման որոշում ընդունած դատավորը «Հանրապետություն» կուսակցության անդամ Մայիս Մելքոնյանն է։
Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Տավուշում նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։