Բազմաթիվ հյուրեր արտերկրից և ՀՀ-ից հասան Սյունիք․ մարզպետը պատմել է Համասյանի համերգից
Այսօր Խուստուփ լեռան լանջին կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը։ Բազմաթիվ հյուրեր արտերկրից և Հայաստանի տարբեր ծայրերից հասան Սյունիք, Կապան, լուսաբացին Վաչագան գյուղից քայլեցին դեպի Խուստուփի սիրտը և վայելեցին որակյալ երաժշտություն։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Սյունիքի մարզպետի աշխատակազմը աջակցել է համերգի տեխնիկական, կազմակերպչական հարցերում։
Վաղը արտիստը և իր խումբը ելույթ կունենան Մեղրի համայնքի Շվանիձորի մշակույթի տանը։