Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր օգնականը

Կալանավորվել է գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձին ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։

«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ում։հայտնեցին ՔԿ-ից:

Նշենք, որ հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշեց բավարարել այն: Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել:

Այս թեմայով
am