Հայտնի է՝ ով կփոխարինի Պապոյանին ԱԺ–ում. Irakanum.am

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին վերջինս ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Այսօր ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունն արդեն կանի, որից հետո 7-օրյա ժամկետ կա, դրանից հետո, երբ արդեն մանդատս պաշտոնապես վայր դրած լինեմ, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը, Պապոյանը, կուսակցության վարչության որոշմամբ, առաջադրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և կտեղափոխվի գործադիր: Նրա՝ նախարար նշանակվելու մասին առաջինը Irakanum.am–ն էր գրել։

Գևորգ Պապոյանին խորհդարանում կփոխարինիՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով ներկայումս ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն է։

Irakanum.am

Այս թեմայով
am