Այս պահին ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չկա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չկա։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները գործնականորեն սառեցնելու մասին՝ Փաշինյանը նշել է․ «Ինչ վերաբերում է բազային, ապա ՀԱՊԿ-ի հետ պայմանագրի շրջանակներում չէ, որ այդ բազան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իրականում սա այլ պայմանագիր է, սա այլ պայմանագրի առարկա է, և այս պահին մենք դրա մասին չենք խոսում»,- նշել է Փաշինյանը` այլ մանրամասներ չհայտնելով։