Ռուսական կողմին պետք է հարցնել՝ ինչու է մեր մուտքն արգելվել Ներքին Հանդ․ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի․ Մարկուս Ռիտեր

Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Հարցին, թե որն է ԵՄ դիտորդներին Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը, նա պատասխանեց․ «Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Այս հարցը  պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում, նշված հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ»։

Այս թեմայով
am