ՌԴ-ում աշխատում, էնտեղ էլ հարկ ենք տալիս, մնացած կոպեկներով էլ էստեղ ապագա զինվոր ենք պահում. մեզ ստիպում են՝ էստեղ էլ հարկ ու տուրք տանք

Աշխատում ենք ՌԴ-ում, հարկ ենք մուծում այնտեղ, մնացած կոպեկներով էլ, որ էստեղ պետք է երեխա, ապագա զինվոր պահենք, ասում են՝ բերեք հարկ ու տուրք տվեք, ասում է այսօր Գեղարքունիքում ճանապարհ փակած բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Մենք մշտական չենք գնացել ՌԴ ապրելու համար, մնացել ենք մեր հողի վրա, որ ազգին պետք գանք, ի՞նչ է՝ արհեստական արտագա՞ղթ են ուզում անել։ Սա քաղաքականություն չէ, սա սոցիալական խնդիր է։ Էսօր ռուբլին ոչ մի բան ա, աշխատես՝ կեսը էնտեղ հարկ տաս, կեսն՝ էստեղ, բա էլ ինչո՞վ ապրես, Հայաստանն էլ դարձրել են մի անհասկանալի կառույց՝ օրենքները, ամեն ինչ Երևանի համար ա, մարզերը մոռացված են։ Մարզերում աշխատանք, ոչ մի բան չկա, մարզերի բնակիչների միակ ապրելու միջոցն արտագնա աշխատանքն է։ Հիմա էլ մեզ փակուղու առաջ են կանգնեցրել»,-նշում են ճանապարհը փակած բնակիչները։

Այս թեմայով
am