Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առաջիկայում հանդիպում կանցկացնեն․  ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այս առումով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպումներ կլինեն արտգործնախարարների մակարդակով»,-ասված է հայտարարության մեջ։

Այս թեմայով
am