Ովքեր են մասնակցել Դավիթ Տոնոյանին ձերբակալելու քաղաքական որոշման կայացմանը․ 168.am
168․am-ին հայտնի են դարձել այն խորհրդակցության մասնակիցների անունները, որի ընթացքում որոշում է կայացվել ձերբակալել Դավիթ Տոնոյանին.
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
2. ԱԱԾ պետ Արմեն Աբազյան
3. Տվյալ պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
4. Տվյալ պահին Արթուր Դավթյանի տեղակալ, այժմ Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Գևորգ Բաղդասարյան
5. Տվյալ պահին Նիկոլ Փաշինյանի օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան
Ըստ ստացված տեղեկության՝ նման 2 խորհրդակցություն է անցկացվել․ մեկը Տոնոյանի ձերբակալման նախորդ օրը երեկոյան, մյուսը՝ ձերբակալման օրը առավոտյան։
Ավելի վաղ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ իրեն ձերբակալելու քաղաքական որոշում կայացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի մասնակիցները իրեն և հանրությանը հայտնի են։ «Համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»,- հայտարարել էր Տոնոյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։