2-րդ նախագահի զավակը մեծ-մեծ խոսում է հայրենասիրությունից, մեկը չի հարցնում՝ ինչու երեխաները ծնվեցին ԱՄՆ-ում. Քոչարյան
Հիմա Ալիևը ընտրական էյֆորիայի մեջ է, ուզում է ինչ-որ բան թելադրել, մենք իրեն նաև ներսից աջակցում ենք մեր անկապ հայտարարություններով, կասկածելով մեր ունակությունների, մտահղացումների վրա:
Բոլորը պետք է հասկանան, որ միայն միասնաբար պետք է լուծել պաշտպանական խնդիրները:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով՝ կա արդյոք էսկալացիայի վտանգ, հարցին:
«Կա վտանգ, ինչու չկա: Դա ո՞նց պետք է հաղթահարվի, բոլորս միասին: Բայց միասինը չի նշանակում, որ մեկը պետք է կռվի, մյուսի երեխան Չինաստանում թաքնվի, կամ զոհերը միայն մնան իշխանությունների պատասխանատվության տակ, մյուսների թոռները ծնվեն ԱՄՆ-ում:
Երկորրդ նախագահի զավակը որ մեծ-մեծ խոսում է, մի լրագրող չի հարցնում, թե եթե խոսում է հայրենասիրության մասին, ինչու իր երեխաները ծնվեցին Միացյալ Նահանգներում:
Սա բոլորիս է վերաբերվում: Եթե մենք մեր երկիրը նաև մարդկային ռեսուրսով չպետք է հարստացնենք, էդ դեպքում էս երկրի տերն ո՞վ է, Հրանտ Մաթևոսյանի հնչեցրած «տիրոջ» գաղափարը որտեղ է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: