Գլխավոր Քաղաքականություն Տեսանյութեր Հասարակություն Իրավական Աշխարհ Բլոգ Ժամանց Մամուլ Տնտեսություն Սպորտ Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների ու ՀՀ կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ, այս մասին կառավարությա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ուժեղ ու մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։

«Հայաստանը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ու սեփական տարածքից դուրս նպատակներ չունի։ Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև, կարծում եմ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը»,- ասաց նա։

Այս թեմայով
am