Նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Վահան Քերոբյանին ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»,- նշված է տեքստում: