«Եթե մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք կռվելով ու պատվով»․ այսօր Պետոյի հիշատակի օրն է

1994թ․-ի փետրվարի 14-ին զոհվել է ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն։

 

1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը։

 

Զոհվել է 1994թ․-ի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։

 

 

Այս թեմայով
am