Այո, իշխանությունը գնում է դեպի խաղաղություն. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը Սյունիքի մարզից է, կոչ է անում սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հետևել միայն Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։

«Որպեսզի չխաթարենք, խոչընդոտներ չստեղծենք ոչ մեկի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորը վստահեցրեց, որ իշխանությունը շարունակելու է գնալ խաղաղության ճանապարհով։

Լրագրողի հարցին՝ այս պայմաններո՞ւմ՝ արձագանքեց. «Ո՞ր պայմաներում։ Պետք է հասկանանք՝ որտեղ ինչ խնդիր է եղել»։

ՔՊ-ականը հայտարարեց նաև, թե լրագրողներին առանց տեսախցիկների կներկայացնի՝ ինչ է կատարվել Սյունիքում։

Այս թեմայով
am