Երևանի ավագանին մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակը

Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակին։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց.

«Այսօր հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով ունի 2 զոհ և վիրավորներ։ Ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգենք մեր տղաների հիշատակը»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ու զոհեր ու վիրավորներ:

Ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության, ադրբեջանական զինուժի կրակը դադարել է:

Այս թեմայով
am