Ավագանու 3 անդամ զրկվեց մանդատից. Մանրամասներ

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր ավագանու 3 անդամներ զրկվեցին մանդատից։ Օրակարգում ներառված էր ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու հարցը։

«Ազգային առաջընթաց» - Հայկ Մարության

«Մայր Հայաստան» - Նարինե Հայրապետյան

«Մայր Հայաստան» - Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» - Գևորգ Ստեփանյան

«Մայր Հայաստան» - Զարուհի Փոստանջյան 

Մանդատից զրկվեցին ավագանու անդամներ Հայկ Մարությանը, Սոննա Աղեկյանը և Նարինե Ստեփանյանը։

Ընդմիջում հայտարարվեց, որից հետո արդեն ավագանու մյուս երկու անդամներին՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար անհրաժաշտ ձայներ չապահովվեցին։

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար անհրաժեշտ էր առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան՝ ՔՊ-ն և «Հանրապետությունը» միասին ունեն 32 ձայն: Ավագանու արտահերթ նիստին իշխող կոալիցիայից բացի, մասնակցեցին նաև «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Վահան Ավագյանը և Վահե Եսայանը, ինչը թույլ տվեց, որ քվորում լինի և նիստը կայանա:

Այս թեմայով
am