Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում 2013-ի նման գալ ու մասնակցել իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը. Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստին հայտարարեց, թե իրեն մանդատից զրկելը քաղաքական հաշվեհարդար է։

«Բայց, ասվածից բացի, ևս մի շատ կարևոր դրդապատճառ կա։ Եթե հիշում եք, անցած տարվա դեկտեմբերի ավագանու նիստին ես հայտարարեցի, որ կարմիր գծերը կտրուկ թանկացնելուց հետո այս իշխանությունը սկսելու է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու գործընթացը։ Եվ բառացիորեն այս տարվա առաջին հերթական նիստում, ահա, ՔՊ-ն ներկայացնելու է հանրային տրանսպորտը ավելի քան կրկնակի թանկացնելու մասին նախագիծը։

Այս թեմայով
am