Ցավով տեղեկացա այսօր տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին․ ցավակցում եմ զոհվածների հարազատներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:

Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»:

Այս թեմայով
am