Փլատակներից դուրս բերեցին նաև երկրորդ տուժածին․ հարևանը նրա մասին մանրամասներ պատմեց
Երևանի Նոր Արեշում պայթյունի հետևանքով տուժած երկրորդ անձին ևս փրկարարները դուրս բերեցին փլատակներից։
Փլատակներից դուրս բերված քաղաքացիները ողջ են, նրանց անհապաղ ցուցաբերվեց առաջին բժշկական օգնություն և պատգարակներով տեղափոխվեցին ԲԿ։
Տուժածների հարևաններից մեկը լրագրողներին ասաց, որ դուրս բերված կինը մենակ էր ապրում, տարիքով մեծ էր, հազիվ քայլում էր, մյուս տան բնակիչներին չէր ճանաչում։
Փրկարար ծառայությունը դեռևս աշխատանքները շարունակում է պայթյունի վայրում՝ հասկանալու՝ փլատակներում արդյո՞ք այլ քաղաքացիներ կան։ Միևնույն ժամանակ՝ զուգահեռ կատարվում են աշխատանքներ նաև պայթյունից տուժած քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։
Ավելի վաղ փրկարարները մեկ տղամարրու էին դուրս բերել։