Երեխաների հարցերը բազմաբովանդակ էին․ հիմնականում վերաբերում էին օդային տագնապին․ հանդիպում ՆԳՆ-ում

ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են հանրակրթական հաստատություններում անչափահասներին ինչպես հակահասարակական արարքներից, հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Այդ առաջնահերթությամբ պայմանավորված՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, պարեկներն ու փրկարարները հանդիպում-զրույցներ են անցկացնում դպրոցներում՝ անդրադառնալով անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանն ուղղված տարբեր թեմաների։ Միայն 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում նմանօրինակ հանդիպումներ են անցկացվել հանրապետության շուրջ 600 ուսումնական հաստատությունում։

Այս թեմայով
am