ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ։

2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել:

Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» ՓԲԸ մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ հայտնաբերվել է 2500 տուփ ծխախոտ։

Մեկ այլ դեպքով,  հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում, կիսակցորդի  գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ։

 

Այս թեմայով
am