Կուսության ստուգումը պետք է արգելել․ ՔՊ-ական պատգամավոր

ՀՀ իշխանական երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վադանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ կետ կա, որով արգելվում է կուսության ստուգումը։

 

ԱԺ-ում լրագրողները Ծովինար Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչ ուսումնասիրությամբ են եկել այն եզրակացության, որ այդպիսի օրենսդրական արգելք մտցնելու անհրաժեշտություն կա։

 

«Օրենսդրական արգելքն ընդհանրապես ֆիզիկական բռնության մասին է, կուսության ստուգումը նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ Ուսումնասիրությունը ոչ միայն բժշկական հաստատություններից ազդակն էր, այլ նաև՝ հասարակական կազմակերպություններից»,-ասաց պատգամավորը։

Այս թեմայով
am