Աշոտյանի կալանքի երկարաձգումը ապացուցում է՝ «ժողովրդավարության փարոսը» նոր բարձունքներ է նվաճում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ո՞ւր է Արեւմուտքը, երբ Հայաստանում բռնաբարվում է մարդու ազատությունն ու ժողովրդավարությունը։

Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգումը հերթական անգամ ապացուցում է, որ նիկոլիզմի «ժողովրդավարության փարոսը» նոր բարձունքներ է նվաճում։

Արեւմուտքի «ժողովրդավարության պաշտպաններ», ի՞նչ կա…

Հիշում եմ, երբ ես էի ԱԺ փոխնախագահ,գալիս պնդում էիք, որ անթույլատրելի է կալանքը կիրառել որպես պատժիչ միջոց։

Հիմա ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։

Թե՞ Աշոտյանի հայաստանակենտրոն գործունեությունը դեմ է ձեր պլաններին…

Խանգարո՞ւմ է Աշոտյանը ձեր Նիկոլին…

Խանգարում է ու խանգարելու է…

Դատական նիստը ցույց տվեց,որ Հայաստանի ազգային-պետական դաշտում գործում է ինտելեկտուալ, պայքարող, Հայաստանի ու Արցախի շահով ապրող լիդեր՝ Արմեն Աշոտյան։

Այս պարտիան շատ երկար է…

Նիկոլն էլ, իր հովանավորներն էլ՝ նահանջելու են։

Այս թեմայով
am