«Չենք հանդուրժելու բախչաները, քոլիկներն ու ապօրինի շինարարությունը». Տիգրան Ավինյան

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող սահմանազատված տարածքներն ազատելու ու կանաչապատման աշխատանքներ իրականացնելու հնարավորության մասին հարցի քննարկման ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը զեկուցեց, որ տարածքում առկա են հողազավթման դեպքեր: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Էդ դարաշրջանն արդեն ավարտվել է ու այլևս չենք հանդուրժելու բախչաները, քոլիկներն ու ապօրինի շինարարությունը: Ինձ համար մեծ տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են փող գողանո՞ւմ, թե՞ համայնքային հողերն են գողանում, դա նույնն է, նույն համայնքից գողություն է: Էդտեղ բանակցելու շատ լայն դաշտ չունենք, ունենք գործելու դաշտ»:

Այս թեմայով
am