1,25 միլիոն դոլար՝ ԱԺ-ում պարգևավճարների համար
խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմն ու մյուս աշխատողներն Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգևավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն «Ազատության»-ը հայտնել է, որ պարգևավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես միլիարդ դրամ (1,25 միլիոն դոլար) է հատկացվել։
Խորհրդարանի խոսնակը նախորդ տարի գրեթե 300 հազար դոլար էր հատկացրել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ու աշխատակիցների պարգևավճարների համար։