Եթե տուն մտա ու 2 թոռներս շոկոլադ ուզեցին ու չկարացի տամ, ուրեմն՝ իմ ապրելը կոպեկ չարժի, հացի խնդիր է. նորատուսցի ձկնորսները բողոքում են
ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մի խումբ ձկնորսներ բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառն այն է, որ նրանց արգելում են ձուկ որսալ, ինչի հետևանքով նախօրեին գյուղացիների և պարեկների միջև բախում է եղել։
Նորատուսցիները պնդում են, որ ղեկավարությունն արգելելով ձկան որսը՝ ցանկանում են ոլորտն իրենց ձեռքը վերցնել։ «Ուզեմ են Սևանը դարձնեն իրենց սեփականությունը, անուններ կարամ ասեմ... Ուզում են Սևանի ափին գտնվող ժողովրդին սովամահ անելով՝ հանեն դուրս»,-նշում է ձկնորսներից մեկը։
«Դու քո ժողովրդին ապահովի աշխատանքով, էսա մեր գործը, հացի խնդիր է, մտնում եմ տունս երկու թոռս երկու շոկոլադ ուզեց ու չկարացի տամ, ուրեմն՝ իմ ապրելը կոպեկ չարժի»,-ասում է մեկ այլ նորատուսցի։ Նա վրդովվելով ավելացնում է. «Ամեն ինչի ընդունակ ենք»։
Բնակիչները նշեցին, որ գյուղը «բլոկադայի մեջ է», ոստիկանության ուժեր են կենտրոնացրել։
«Էս կառավարությունը չի ամաչում, հլա հելեք Քյավառի մեջը տեսեք՝ ինչ զորք է, Սևան ինչ զորքա, էտ զորքը բերած-կանգնացրած էս գյուղի դեմ, թքեմ էս կառավարության երեսին, պետք չէ մեզ էսպիսի կառավարություն»,-ասում է մեկ այլ գյուղացի։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։