Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը. Forbes

«Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում Forbes-ն անդրադարձել է  Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերին:

 

Հոդվածում ներկայացվում է նաև խոշոր ծրագրերի ազդցեությունը:

Նշվում է, որ UWC Dilijan-ը, որը  «Միացյալ համաշխարհային քոլեջներ -UWC» ցանցի անդամ  է, արդեն 820 շրջանավարտ  է տվել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպորցի՝  UWC  անդամակցության շնորհիվ  միջազգային կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Ուսանողների  74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են  ստացել: 2016 թվականին Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:  

Անդրադառնալով «Տաթևի վերածնունդ»-ին, նշվում է, որ  նրա հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի որակի բարելավումն էր: Հիմա արդեն Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:

«Ավորորա» միաջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել  427 նախագծի (ավելի քան 3,2 մլն մարդ): Պարբերականը նշում է, որ  նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկողների հիշատակը:

Պարբերականն անդրադարձել է  նաև դեռ 2008 թվականից Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում իականացված սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն դոլար: 

 

Այս թեմայով
am