Կոտայքի մարզում 9-ամյա տղան հանկարծամահ է եղել

Դեկտեմբերի 14-ին «Բյուրեղավանի» շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Պարզվել է, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին հայտնել են, որ երեխան նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում հանկարծամահ է եղել։ 

 

Այս թեմայով
am