«Արման ընդ պարտնիոր» ՍՊԸ-ի կին աշխատակիցները հարձակվել են միմյանց վրա

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ամալիա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա 2023 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում ժամանելով Երևան քաղաքի Շիրակի փողոցի 4/12-րդ հասցեում գործող «Արման ընդ պարտնիոր» ՍՊ ընկերությանը պատկանող տարածքում գործող իր աշխատանքի վայր՝ տեսել է, որ Քնարիկ Զալոյանի «LEXUS RX 350» մակնիշի 11 ՍԱ 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանված է ընկերության մուտքի դիմաց և փակել է այն։

Վրդովվել է և բարձրացել Ք. Զալոյանի աշխատասենյակ, որտեղ վիճաբանել է վերջինիս հետ, իր ձեռքում առկա «Iphone» տեսակի բջջային հեռախոսով մեկ անգամ հարվածել է Քնարիկ Զալոյանի առջև դրված համակարգչին, որից հետո դիտավորությամբ մեկ անգամ նույն հեռախոսով հարվածել է վերջինիս աջ աչքի հատվածին, որի արդյունքում նրա առողջությանը պատճառել է աջ ստորհոնքային շրջանի պատռված վերքի ձևով թեթև աստիճանի մարմնական վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:

Նշենք, որ ընկերության սեփականատերը Արթուր Մուրադյանն է, որին հեղափոխությունից հետո կառավարությունը արտոնություն տվեց։ Մասնավորապես, գործադիրն ընդունեց Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Այս թեմայով
am