Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հիվանդանոցներում պարզում են՝ արդյո՞ք նշված կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ չկան: 

Դեպքի փաստով Քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am