«Ալավերդիում բախվել էին զոռբայությունն ու ժողովրդավարությունը»․ Գնել Սանոսյան
«Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը, հաղթեց օրենքը»,- ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Ալավերդիում երեկվա իրադարձություններին: «Այն, ինչ տեղի է ունեցել, ամբողջովին օրինական է՝ այս դահլիճում ընդունված օրենքներին համահունչ. ՏԻՄ օրենքի որևէ կետ չի խախտվել»,- հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավարին, ընտրվել է նոր համայնքապետ: