ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը փորձում է ճնշել լրատվամիջոցին․ պահանջում է դանակահարությանը մասնակցած թոռան մասին չգրել (Տեսանյութ)

Armlur.am-ին է զանգահարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը եւ հայտարարել, որ իրենց մասին այլեւս նյութ չպետք է հրապարակեն: Իսկ ինչի՞ց է փոթորկվել ՔՊ-ական պատգամավորը: Բանն այն է, որ լրատվամիջոցը հետաքննություն է իրականացնում նրա թոռան մասնակցությամբ միջադեպի գործով, եւ այս հանգամանքը Մելքոնյանի դուրը չի գալիս:

 

Հարց է առաջանում՝ եթե  հետաքննությունը շարունակվի եւ հրապարակումներ արվեն, ապա ինչ է սպասվում լրատվամիջոցին եւ լրագրողին:

Այս հարցի պատասխանը լրատվամիջոցը փորձել է պարզել անձամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը երկու ձեռքով հարձակվել է ու բղավել լրագրողի վրա՝ ասելով,  որ չի ցանկանում տեսնել իրեն։

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ավանի «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել՝ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին տարել են ՀՀ քննչական կոմիտե եւ հարցաքննել:  ՀՀ քննչական կոմիտեից  հայտնել են, որ նշված անձի մասով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվել են, քննությունը շարունակվում է: Ասել է, թե կոմիտեից հաստատել են, սակայն փաստ է, որ անչափահաս տղայի դանակահարության գործով որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի կանչվել:

Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդիները հեղափոխությունից հետո իրենց դիրքեր են ամրապնդում իրավապահ համակարգում: Արմեն Մելքոնյանը այս տարվա ապրիլի 1-ին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Իսկ ահա դանակահարության միջադեպի գործով անցնող Գագիկ Կարեն Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն է:

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am