«Մտահոգիչ հաղորդումեր ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և մահվան դեպքի կապակցությամբ»․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X սոցիալական հարթակում մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների առնչությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ։
«Մտահոգիչ հաղորդումեր ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և մահվան դեպքի կապակցությամբ։ Եվրամիությունն անընդհատ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն, իսկ բանակցային սեղանի շուրջ ձեռք բերվի վճռական առաջընթաց», – գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ի ժամը 14։35-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։