Խոշոր հրդեհ՝ «Դրագոն» ռեստորանային համալիրում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններումՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին: Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ:

Այս թեմայով
am