«Արեն Մկրտչյանը 5 տարի պատգամավոր ա եղել, ի՞նչ ա արել Ալավերդու համար». բնակչուհի

Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանը, որին ՔՊ-ն անվստահություն հայտնեց, չի պատրաստվում նահանջել. դիմելու է դատարան: Համայնքապետարանի բակում Թամազյանի աջակիցներն են. «Կյանքում առաջին անգամ արդար ընտրություն է եղել, ընտրվել է Թամազյանը, բայց էս տականքները չեն թողնում էդ մարդն աշխատի, էս մի տարի ա՝ նստել են շնչին: Սա ի՞նչ օրենք է, որ նիստ անեն ու անվստահություն հայտնեն նրան»,- ասել են հավաքվածները: «Արեն Մկրտչյանը 5 տարի պատգամավոր ա եղել, ի՞նչ ա արել Ալավերդու համար, որ ուզում է Շնողի նախկին գյուղապետին բերի, նստացնի քաղաքապետ, ինքն էլ մարզպետ լինի՝ գրպանները լցնի»,- հավելել է բնակչուհին:

Այս թեմայով
am