«Չեք գտնո՞ւմ, որ ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է». Խաչատրյանը՝ Սիմոնյանին
ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց. «Հերթական անգամ մեծամասնությունը թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ ու քննարկվի նիստում: Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում: Որպես ԱԺ նախագահ՝ չեք գտնո՞ւմ, որ ձեր կուսակիցների այս պահվածքն ուղղակի հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է»: Սիմոնյանն արձագանքեց. «Որպես ԱԺ նախագահ՝ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների ղեկավար մարմիններ չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և այլն»: