Պետք է հասկանալ` ինչու են մեր նախագծերը երկար ժամկետներով. Ավինյանը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի մասին

««Նոր Արաբկիր» առողջության կենտրոն» ընկերության վերանորոգման աշխատանքներում ունենք 75 տոկոս կատարողական, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Ենթադրում եմ` այս տարի չենք հասցնելու»,- արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ըստ շինարարի՝ հասցնելու ենք»,-ասաց Գրիգորյանը։

«Շինարարին ժամկետը բավական երկար է տրված, դրանց մասով էլ պետք է հասկանալ` ինչո՞ւ է այդպես ստացվում, որ մեր նախագծերն այդպես երկար ժամկետներով են, ստանդարտը պետք է վերանայենք, որովհետև տարիներով չենք ուզում շինարարություն անել։ Հիմա, եթե լավն է շինարարը, կարողանում է շուտ անել, բայց անընդհատ շինարարի բարի կամքի հույսին մնալ, կարծում եմ, չարժի։ Պետք է փոխենք այդ ստանդարտները»:

Այս թեմայով
am