Լավրովը Սկոպյե է ժամանել Հունաստանի, այլ ոչ թե Բուլղարիայի տարածքով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե՝ ԵԱՀԿ երկրների իր գործընկերների հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը: Ըստ Flightradar24-ի և FlightAware-ի՝ Լավրովի ինքնաթիռը (RSD308) Ռուսաստանից մեկնել է Սև ծովի, այնուհետև Թուրքիայի և Հունաստանի տարածքով։
Նոյեմբերի 27-ին նախարարը, խոսելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու հնարավորության մասին, ասել էր, որ դա կախված է նրանից, թե արդյոք Բուլղարիան կբացի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռի համար։
2022 թվականի փետրվարի վերջից Եվրոմիության երկրների երկինքը փակ է ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։