Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Վատ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսում կոլապսը շարունակվում է: Լարսի անցակետում արդեն ավելի քան երեք հազար բեռնատար է կուտակվել: Այդ մասին հայտնում է МИР 24-ը։

Ռուսաստանից Վրաստան տանող միակ ցամաքային ճանապարհը հանգստյան օրերին արգելափակվել է։ Ստեղծվել են հսկա խցանումներ: Նախօրեին  ցերեկը թույլատրվել է մարդատար մեքենաներին անցնել, սակայն ծանր բեռնատարների հերթը դեռ մեծանում է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված Ռազմավրացական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարսը՝ Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետը։

Այս թեմայով
am