Խորովածանոցների ծխնելույզներից արձակված ծխի վերաբերյալ ահազանգի դեպքում կարող ենք կարգավորումներ մտցնել. Պետրոս Մարտիրոսյան

Արդյոք ունե՞նք կարգավորումներ, որոնք վերաբերում էն մայրաքաղաքի և մնացած սննդի օբյեկտների՝ մասնվորապես, խորովածանոցների ծխնելույզներից արձակված ծխին. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանից հետաքրքրվեց ՔՊ պատգամավոր Միքայել  Թումասյանը։

«Բազմաթիվ բողոքներ և անհանգստություներ են լինում բնակիչների կողմից, հատկապես, երբ բազմահարակ շենքի մոտ է տեղակայված»,-ասաց նա։

Պետրոս Մարտիրոսյանը պատասխանեց, որ կարգավորումներ կան ոչ սննդի օբյեկտների մասով։ «Այո՛, եթե ահազանգ լինի, բնականաբար, «Մթոնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով վնասը կարող է հաշվարկվել և, ըստ այդմ, լրացվեն ներգործության միջոցներ»,-ասաց նա։

Այս թեմայով
am