Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերն այսօր կիրականացվեն ուշացումներով
Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններից դեպի Երևան չվերթ իրականացնող երկու ինքնաթիռների վայրէջքն այսօր կկատարվի ուշացումով։
Meganews- ը տեղեկացավ, որ «Շերեմետևո» օդանավակայանից SU 1864 չվերթը կուշանա մեկ ժամով, իսկ «Վնուկովո» օդանավակայանից A4 7029 չվերթը՝ 30 րոպեով։
Ուշանում է նաև Եկատերինբուրքից Երևան SU 616 չվերթով ինքնաթիռի վայրէջքը։
Կուշանա նաև Երևանից «Վնուկովո» A4 7030 և «Շերեմետյեվո» SU 1865 չվերթներով մեկնող ինքնաթիռների թռիչքը։