Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը:
ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը:
Այս խնդիրների կարգավորման և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով նոր կարգով առաջարկվել են մի քանի մեխանիզմներ:
Մեխանիզմներից առաջինն արտագրության փաստի արձանագրման վերաբերյալ դրույթների ներառումն է կարգում, որով նախատեսվում է՝ մինչև ծրագիրը փորձաքննության ուղարկելը, նախևառաջ պետք է ստուգել դրանում արտագրության փաստերն ու ծավալը՝ օգտագործելով էլեկտրոնային համապատասխան ծրագրերը և զարգացման ծրագրերի բազան։ Այս մեխանիզմը գործարկվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:
Ըստ այդմ՝ ավելացվել են համապատասխան դրույթներ՝ զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու փաստը ստուգելու մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որի արդյունքում արտագրված ծրագրերն ուղղակի չեն ուղարկվի փորձաքննության։
Երկրորդ գործիքը հավակնորդի հետ հարցազրույցի անցկացումն է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը հնարավորություն կտա դիտարկելու, թե որքանով է տվյալ ծրագիրը ներկայացրած անձն իրականում տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին և անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։
Երրորդ գործիքը բողոքարկման գործընթացն է. հստակ նկարագրվել են բողոքարկման հանձնաժողովի ձևավորման և բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքներն ու քայլերը։
Այսպիսով՝ կամբողջացվի տնօրենի նշանակման եռափուլ համակարգը, որը բաղկացած է հավաստագրման համակարգից, զարգացման ծրագրերի փորձաքննությունից և հարցազրույցից: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ փուլ հնարավոր է անցնել միայն նախորդը հաղթահարելու պարագայում։