Թևոսյան փողոցում դժբախտ դեպք է տեղի ունեցել, տրոլեյբուսի վարորդը մահացել է

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Թևոսյան փողոցում։

Անսարք տրոլեյբուսը քարշարկելու նպատակով առջևում կայանված «Զիլ» քարշակն ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին և կցորդման աշխատանքներն իրականացնող վարորդին։ Տրոլեյբուսի վարորդը մահացել է, իսկ մյուս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց»,-զեկուցեցին քաղաքապետին։

Տիգրան Ավինյանը ցավակցեց մահացածի ընտանիքին։

Այս թեմայով
am